ԵՎՐՈ-2022. Կայացավ ՈՒԵՖԱ-ի կանանց Մ17 մրցաշրջանի վիճակահանությունը
Մարտի 11-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Նիոնում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-17 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Փոխվել է մրցաշարի ձևաչափը, և այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափով։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Լիտվայի, Խորվաթիայի և Ղազախստանի Մ-17 հավաքականների հետ։
Առաջին փուլի երկրորդ խմբի հանդիպումները կանցկացվեն Խորվաթիայում՝ սեպտեմբերի 23-ից 29-ը։