211652_close_icon
views-count1667 դիտում article-date 16:40 10-03-2021

Լեգենդար «Մարականան» կվերանվանեն Պելեի պատվին

Լեգենդար «Մարականա» ստադիոնը նոր անուն է ունենալու:
 
Ռիո-դե-Ժանեյրոյի օրենսդիր մարմինները քվեարկության արդյունքում որոշել են մարզադաշտը անվանել Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Պելեի պատվին:
 
Մարզադաշտը կկոչվի «Էդսոն Արանտիս դու Նասիմենտու – Արքա Պելե»:
 
Պելեն, որի 80-ամյակը լրացավ 2020-ին, բազմիցս է խաղացել «Մարականայում»: Համարվում է, որ հենց այստեղ է նա 1969 թվականին խփել իր 1000-րդ գոլը՝ «Սանթոս»-«Վասկո դա Գամա» խաղում:
 
Նախկինում «Մարականան» պաշտոնական այլ անվանում ուներ՝ «Ժուրնալիշտա Մարիա Ֆիլյու». մարզադաշտը անվանել էին այն մարդու պատվին, որը մտահղացել էր ստադիոնի կառուցման նախագիծը:

Նմանատիպ նյութեր