Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին դատապարտվեց 33 տարվա ազատազրկման
Սան-Պաուլոյի նահանգային դատարանը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդուն՝ Էդսոն Շոլբի Նասիմենտեին, առավել հայտնի՝ որպես Էդինյո, դատապարտել է 33 տարվա ազատազրկման՝ դրամաշորթության և թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար:
Առայժմ դատավճիռն ուժի մեջ չի մտել, և դատապարտյալները կարող են բողոքարկել այն վճռաբեկ դատարանում:
Դատարանը որոշել է, որ Էդինյոն և նրա 3 հանցակիցները, բացի վերը նշվածից, զբաղվել են նաև թրաֆիկինգով: Ինքը՝ Էդինյոն, խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել, սակայն հերքում է թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեղադրանքը: