Սերբիայում մեծ շուքով նշել են Նովակ Ջոկովիչի պատմական ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նովակ Ջոկովիչի ռեկորդը, որը 311 շաբաթ շարունակ գլխավորում է Պրոֆեսիոնալ թենիսիստների Ասոցիացիայի (ATP) վարկանիշը, Սերբիայում նշել են որպես ազգային տոնլ Մարտի 8-ին նա գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը, որը կազմում էր 310 շաբաթ:
Հանդիսավոր միջոցառումները անցկացվել են Բելգրադի մի քանի հատվածներում, որպեսզի մարդկային խոշոր կուտակումներ չլինեն և նվազեցվի կորոնավիրուսով վարակվելու վտանգը:
Տոնակատարությունները մեկնարկել են Նոր Բելգրադում գտնվող՝ Ջոկովիչին պատկանող ռեստորանի մոտ: Այնտեղ հավաքվել է մի քանի հազար մարդ՝ Սերբիայի դրոշներով և «Նոլեն՝ արքա» պաստառներով: Մարզիկին դիմավորել են վանկարկումներով, ծափահարություններով և 10 րոպեանոց հրավառությամբ:
Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են նաև Բելգրադի քաղաքապետարանի շենքի մոտ, որը մի քանի ժամով վերածվել էր հսկայական էկրանի, որտեղ ցուցադրվել են Ջոկովիչի կարիերայի առավել հիշարժան պահերը: