211652_close_icon
views-count65326 դիտում article-date 09:01 09-03-2021

Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաև Հայաստանի սահմանների իրավիճակը:

Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաև վեց շաբաթ տևողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը:

Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, և դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր