211652_close_icon
views-count43449 դիտում article-date 09:21 09-03-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Ծաղկաձորում բախվել են BMW-ն ու Mercedes ML-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նիկոլ Գևորգյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Հրազդանի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր