211652_close_icon
views-count1810 դիտում article-date 23:07 08-03-2021

«Վիլյառեալի» նախկին սանը ջրահեղձ է եղել Ուրուգվայում

Ուրուգվայում ողբերգական դեպքի արդյունքում զոհվել է «Աթենասի» ֆուտբոլիստ Ֆրանկո Ակոստան:
 
25-ամյա ֆուտբոլիստը երկրի հարավային Կանելոնես դեպարտամենտում փորձել է լողալով հատել Պանդո գետը, սակայն ջրասույզ է եղել:
 
Նրա մարմինը գտել են երկու օրվա որոնողական աշխատանքներից հետո և հաստատել են մահը: Ակոստան հանդես է եկել «Վիլյառեալի» երկրորդ կազմում և Սանտանդերի «Ռասինգում»:
 

Նմանատիպ նյութեր