211652_close_icon
views-count3211 դիտում article-date 12:31 27-09-2015

Իսպանիայի առաջնություն. Մադրիդի «սև» օրն ու «Վիլյառեալի» հայտնությունը. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրից հետո զարմանալի պատկեր է ստացվել. մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Վիլյառեալը», որը տուրի կենտրոնական խաղում 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» և վաստակելով 16 միավոր, միանձնյա առաջատար դարձավ: Ընդ որում, «Վիլյառեալը» իր 92-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է գլխավորում Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վիլյառեալին» միավորներով կարող էր հասնել մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալը», սակայն վերջինս սեփական հարկի տակ չկարողացավ գեթ մեկ անգամ գրավել «Մալագայի» դարպասը, չնայած խաղի ընթացքում ուներ հսկայական առավելություն, ստեղծեց հարյուր տոկոսանոց բազմաթիվ պահեր, սակայն անհավանական կերպով կամ վրիպում էին, կամ էլ հրաշքներ էր գործում հյուրերի դարպասապահ Կամենին: Մադրիդցիներին չօգնեց նաև այն, որ խաղի վերջին 25 րոպեն մեկ խաղացող ավել ունեին: Նշենք, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդցիների կազմում իր կարիերայի ընթացքում առաջին անգամ չի կարողացել աչքի ընկնել՝ հանդիպման ժամանակ կատարելով 14 հարված մրցակցի դարպասին: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Ռեալը» վաստակեց 14 միավոր և «Սելտայի» հետ կիսում է 3-4-րդ տեղերը: 12 միավորով 5-րդ տեղում է «Ատլետիկոն»: [b]Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր[/b] «Վիլյառեալ» - «Ատլետիկո»՝ 1:0 Լեո Բապտիստաո, 14 «Ռեալ» - «Մալագա»՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր