50542 դիտում
20:12 07-03-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Volkswagen-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, այդ թվում՝ գլխիվայր շրջված Volkswagen-ից և տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Հովհաննես Հովհաննիսյանը և տեսուչ Արծրուն Գրիգորյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, որի առջևի անվահեծանը ընթացքում կոտրվել է և վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Եվ երբ տեղի է ունեցել բախումը, Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ 06-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանները պարզել են. Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Անուշավան Դավթյանը, իսկ ՎԱԶ-2106-ը վարել է Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Սամվել Կարապետյանը:
Վթարի հետևանքով Ս. Կարապետյանն ու նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 43-ամյա Նվարդ Եսայանը, 16-ամյա Սարիբեկ Գևորգյանը, Volkswagen-ի ուղևորներ, Դալարիկ գյուղի բնակիչներ, 20-ամյա Սարգիս Գալոյանն ու 19-ամյա Գարիկ Դավթյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից 06-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)