211652_close_icon

Ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին եւ շնորհավորել նրանց մարտի 8-ի առթիվ

views-count1905 դիտում article-date 13:22 06-03-2021
Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական մեքենաների անվտանգությունն ապահովելու առաջադրանքներ իրականացնելիս դիտակետերում գտնվող ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին՝ նրանց շնորհավորելով գալիք մարտի 8-ի առթիվ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական ​​բնակության վայրեր վերադարձի անվտանգությունը, քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, Լաչինի միջանցքով սննդամթերքի եւ տարբեր ապրանքների տեղափոխումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր