Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է հանձնել հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։
Այդ մասին հայտնում է ՀՖԿՍՊԻ-ի մամուլի ծառայությունը։
Լևոն Արոնյանը՝ ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն #Covid_ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։