211652_close_icon
views-count1013 դիտում article-date 12:33 05-03-2021

ՀՀ նախագահի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Աս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նմանատիպ նյութեր