211652_close_icon
views-count27217 դիտում article-date 23:17 04-03-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճամփեզրին թափված քարերի կույտը 25-ամյա վարորդի համար դարձել է ավտովթարի պատճառ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան քաղաքի Երևանյան  փողոցում,  դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի թափված քարերի կույտին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ա. Նազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր