Ավտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը․ անչափահաս վիրավորը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Մայիս Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 43-ամյա Արմեն Գ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանը և Հովիկ Մարգարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։