211652_close_icon
views-count151853 դիտում article-date 20:25 04-03-2021

Էջմիածնի ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել օրենքով գողեր «Լեննականցի Զապ»-ը, «Շահումյանցի Ժիրո»-ն ու 10-ից ավել քրեական հեղինակություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին,   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք-տաք վնասազերծում» օպերացիան:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով  15 անձի:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր