ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ծրագիրը կօգնի ավելի շատ աղջիկների զբաղվել ֆուտբոլով
«Փլեյմեյքերները» Դիսնեյի շատ սիրված հերոսների մասնակցությամբ նորարարական պատմությունների ծրագիր է, որը փոքր աղջիկների համար ֆուտբոլը խաղալը կդարձնի ավելի ուրախ և հետաքրքիր։
Ամբողջ Հայաստանով մեկ աղջիկ երեխաները իրավունք ունեն կերտել կյանքի և սիրո ճանապարհ ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ֆուտբոլային շրջադարձային ծրագրով։
Օգտագործելով Դիսնեյի՝ ակադեմիական հետազոտությունների վրա հիմնված նորացված պատմությունները, որոնք նպաստում են երեխաների՝ սպորտի հանդեպ ունեցած սիրո աճին, «Փլեյմեյքերները» նպատակ ունեն մեծացնել աղջիկների շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշը, որն այս պահին ԱՀԿ-ի տվյալներով հասնում է ընդամենը 16%-ի (կից՝ ԱՀԿ-ի զեկույցը)։
Թիրախավորելով 5-8 տարեկան աղջիկ ֆուտբոլիստներին, ովքեր չեն զբաղվում ֆուտբոլով, Հայաստանը միանում է ՈՒԵՖԱ 22 այլ ասոցիացիաներին՝ տարածելով «Փլեյմեյքեր» ծրագիրը դպրոցներում, ակումբներում և համայնքներում։ Ակնկալվում է, որ մոտակա տարիներին նոր ասոցիացիաներ կմիանան ծրագրին։
Շարժում, թիմային աշխատանք, երևակայություն
Ի տարբերություն ավանդական ֆուտբոլային ծրագրերի՝ «Փլեյմեյքերների» տասը մարզումային ծրագրերը կազմված են Դիսնեյի՝ համաշխարհային հիթ դարձած «Սառը սիրտը 2» և «Սուպեր ընտանիքը 2» մուլտֆիլմերի սցենարների հիման վրա։ Ծրագրի մարզիչները՝ ֆուտբոլի գնդակներով, կոներով և մարզումային ժիլետներով, խրախուսում են մասնակիցներին հանդես գալու այնպիսի հայտնի հերոսների դերերում, ինչպիսիք են Էլզան և Աննան՝ իրական կյանք բերելով մուլտֆիլմերի տեսարանները շարժման, թիմային աշխատանքի և երևակայության միջոցով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․ «Հայաստանը առաջին երկրներից է, որ միացել է այս համաեվրոպական ծրագրին: Անկասկած, այն մեծապես կնպաստի Հայաստանում կանանց ֆուտբոլի զարցացմանը:
Հայաստանում կանանց և աղջիկների խաղի շարունակական աճը ՀՖՖ-ի առաջնահերթություններից է: Բացի այդ, Դիսնեյի պես համաշխարհային բրենդի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված հսկայական քայլ է:
«Փլեյմեյքեր» ծրագրին մեր մասնակցությունը կնպաստի մասնակիցների քանակի ավելացմանը և բազմաթիվ աղջիկների լավ հնարավորություն կտա երիտասարդ տարիքում ներգրավվելու ֆուտբոլային զվարճալի միջավայրում:
Սա ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի համատեղ նախաձեռնությունն է, որը կխրախուսի երիտասարդ աղջիիներին խաղալ ֆուտբոլ նորարական ձևով:»
Ստեղծելով աղջիկների համար զարգանալու միջավայր
Իր վաղ փուլերում «Փլեյմեյքերները» կենտրոնանում է աղջիկների վստահությունն իրենց շարժման մեջ ավելացնելու, ստեղծագործ մտածողությունը խրախուսելու և ընկերների հետ հեշտությամբ հաղորդակցվելու վրա: Հետագա փուլերում աղջիկները ծանոթանում են ֆուտբոլային հիմնարար հմտություններին, բայց ծրագիրը շարունակում է շեշտը դնել սպորտը զվարճալի դարձնելու վրա:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստուհի Նենսի Ավեսյանը նշել է․ «ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի այս նախաձեռնությունը հիանալի է։ Այն երեխաներին առաջարկում է նոր և ստեղծագործ մոտեցում՝ ֆուտբոլով զբաղվելու համար։ Ես վստահ եմ, որ այսքան փոքր տարիքում խաղալով այլ աղջիկների թիմերի դեմ՝ նրանք մեծ քայլ են կատարում որպես ֆուտբոլիստ զարգանալու ճանապարհին։ Կարծում եմ, որ բոլորն էլ դիտել են Դիսնեյ մանուկ հասակում, և հիմա, երբ իրենց սիրելի հերոսները առաջնորդում են նրանց ֆուտբոլային աշխարհում, էլ ավելի շատ աղջիկներ կսկսեն սիրել ֆուտբոլը։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում «Փլեյմեյքեր» ծրագրի դրական արդյունքները տեսնելու համար։»
ՈՒԵՖԱ-ի կողմից ֆինանսավորվող հետազոտություն՝ խաղերի վրա հիմնված ուսուցման վերաբերյալ
Խաղերի վրա հիմնված ուսուցումը, որն ընկած է «Փլեյմեյքերների» առանձնահատուկ մոտեցման հիմքում, հետևում է ՈՒԵՖԱ-ի կողմից հանձնարարված Անգլիայի Լիդսի Բեքեթթ համալսարանի գրական ակնարկին: Ակնարկը գնահատել է ակադեմիական հետազոտությունն այն մասին, թե ինչն է մոտիվացնում երիտասարդ աղջիկներին զբաղվել սպորտով՝ կիրառելով մարզչական լավագույն մեթոդների փորձը՝ անվտանգ ուսումնական միջավայր ստեղծելու համար: Դրա եզրակացությունները հիմնականում շեշտում են խաղերի վրա հիմնված կրթության առավելությունները:
Ծրագիրը նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) հետ գիտելիքների փոխանակման համագործակցության արդյունք է, որը ներկայումս իրականացնում է «Ընկնող աստղեր (Shooting Stars)» ծրագիրը՝ Դիսնեյի հետ համագործակցությամբ:
Գործելու ժամանակը
«Փլեյմեյքերները» իրենից ներկայացնում է «Գործելու ժամանակը» ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության հիմնական նպատակներից մեկին հասնելուն ուղղված առաջին քայլը՝ կրկնապատկել աղջիկների և կանանց մասնակցությունը ֆուտբոլում մինչ 2024 թվականը:
«Եթե դուք պատրաստվում եք դասավանդել ֆուտբոլ պատմությունների ու խաղերի միջոցով, ապա պետք է դա անեք աշխարհի լավագույն պատմություններով ու հերոսներով, իսկ Դիսնեյն իդեալական գործընկեր է սրա համար»,- ասել է Նադին Քեսլերը՝ ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ղեկավարը:
«Սա ՈՒԵՖԱ-ի պարտականությունն է՝ որպես եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմին, որպեսզի քաջալերենք աղջիկներին՝ խաղալու այս խաղը»,- ավելացրել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: «Դիսնեյի հետ այս համագործակցության միջոցով մենք կտարածենք ֆուտբոլը մի լսարանի համար, որը դեռևս ներգրավված չէ մեր սպորտում»:
Դիսնեյի առողջ ապրելու հանձնառությունը
Ողջ Եվրոպայում, Միջին Ասիայում և Աֆրիկայում (EMEA) Դիսնեյը վաղուց իրականացնում է Առողջ ապրելու հանձնառությունը՝ օգտագործելով իր պատմությունները՝ ընտանիքներին ավելի ակտիվ ու աշխատասեր դարձնելու համար, որպեսզի կրթեն ու ոգեշնչեն երեխաներին ավելի առողջ սնվելու: Սա հանգեցրել է տարբեր համագործակցությունների ոգեշնչող այնպիսի արշավների հետ, ինչպիսին է, օրինակ, Անգլիայի հանրային առողջության «Թարմանալ 10 րոպե (10 Minute Shake Up)» արշավը, որը ոգեշնչել է երկու միլիոն երեխաների «ակտիվանալ» և գրանցել ֆիզիկական ակտիվության ավելի քան 100 միլիոն հավելյալ րոպե:
Լեհաստանում Դիսնեյը հաջողությամբ գործարկել է #GetMovingWithDisneyJunior նախաձեռնությունը՝ սպորտի տեղացի չեմպիոնների կողմից գլխավորած արշավ, որը ներգրավել է ավելի քան 30,000 երիտասարդի: Արշավը ներառել է 30-ից ավելի ֆիլմի ստեղծում, որոնցում ցուցադրվել են Դիսնեյ Ջունիորի հերոսների հետ մարզվող երեխաներ:
Նիքոլ Մորսը՝ Դիսնեյի EMEA-ի ինտեգրված մարքեթինգի փոխնախագահը, ասել է. « «Փլեյմեյքերներ» հիասքանչնախաձեռնությունը Դիսնեյի՝ ապագա սերունդներին ավելի առողջ ապրելակերպ վարել օգնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնառության ևս մեկ հիանալի օրինակ է: Մեր այդքան սիրված հերոսներին ու պատմություններն օգտագործելով որպես դրական ուժ ՝ մենք իրապես կարող ենք փոփոխություն մտցնել ու ոգեշնչել ընտանիքներին ու երեխաներին լինել ավելի ակտիվ: Ուրեմն, մենք շատ հպարտ ենք, որ ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցելով աղջիկների համար նախատեսված ֆուտբոլային առաջին համաեվրոպական ծրագրի շրջանակներում՝ մենք խրախուսելու ենք տարածաշրջանի ավելի ու ավելի շատ աղջիկների լինել ակտիվ, դառնալ ինքնավստահ և մասնակցել ֆուտբոլ խաղալուն, և այս ամենը մի միջավայրում, որը հատուկ նախագծվել է նրանց համար»:
«Փլեյմեյքերները» ծրագրով հետաքրքրված ծնողները կարող են այցելել http://www.uefa.com/playmakers կայքը՝ մանրամասներին ծանոթանալու համար։
ՈՒԵՖԱ և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ծրագրի հերոսների նկարները կարող եք գտնել այստեղ, այստեղ և այստեղ: