211652_close_icon
views-count1999 դիտում article-date 09:00 03-03-2021

Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը. «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. 
«Բազմիցս խոսվել է պետական համակարգում ծառայություններ մատուցելու ժամանակ վարչարարության կրճատման և անձ-չինովնիկ շփման նվազեցման մասին:

Այդ ուղղությամբ կատարվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ: Վերջիններիս գործելու համար սակայն անհրաժեշտ է ընդունել մեծ թվով ենթաօրենսդրական ակտեր, որոնք կապահովեն բարեփոխումների հիմնական գործիքակազմի բնականոն աշխատանքը:

Խնդրի կարգավորման ծրագրային ապահովման  նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, ինչի արդյունքում նախատեսվում է թույլտվության համապատասխան փաստաթղթերն ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
 

Նմանատիպ նյութեր