211652_close_icon
views-count1079 դիտում article-date 09:13 30-05-2020

Ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում այսօր ընթանում են թվայնացման մեծ ծավալի գործընթացներ: Դրանց միջոցով ոչ միայն ապահովվում են տվյալների փոխանակման գործառույթները, այլև ձևավորվում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս հանրային մարիններին կենտրոնացված ձևով օգտվել տվյալների և տեղեկատվական այլ շտեմարաններից: Արդյունքում ավելի որակյալ և մատչելի ծառայություն է մատուցվում քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապահովվում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքների թափանցիկությունը, ինչը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ժամանակի պահանջով թելադրված այս առաջնային խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակի ստեղծման գործընթացը: Արդյունավետ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու և ճշգրիտ տվյալներ ունենալու համար հարթակը փոխկապակցվելու է ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրին: Հարկահավաքության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նրա միջոցով մուտքի հնարավորություն կստեղծվի դեպի գանձապետական էլեկտրոնային համակարգ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր