Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության պիկետի ժամանակ ցուցարարներ են բերման ենթարկվել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի (պիկետ) ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել, հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով վրացական առաջին ալիքի հաղորդմանը:
«Խորհրդարանի մոտից իրավապահները բերման են ենթարկել ևս մի քանի մարդու: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: Ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, ինչն արգելված է պարեկային ոստիկանության կողմից»,- նշել է վրացական հեռուստատեսությունը:
Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց: Պիկետը սկսվել է առավոտյան, ցուցարարները գոռգոռոցներով ու բուռն արձագանքներով դիմավորել են պատգամավորների մեքենաները: Իրավապահները պատգամավորների մեքենաների համար միջանցք են բացել: Ընդդիմությունն իր ակցիան որակել է խաղաղ և նշել, որ չի պատրաստվում արգելափակել խորհրդարանի մուտքերը:
Թբիլիսիում ընդդիմությունը պարբերաբար բողոքի ցույց է անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: