211652_close_icon
views-count24642 դիտում article-date 23:38 01-03-2021

Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո. Արթուր Աբաղյան

Սովորաբար Հայրենասիրությունից խոսում են գրեթե բոլորը. իրավաբան թե՛ վարորդ, երգիչ թե՛ նկարիչ, հացթուխ թե՛ քաղաքապետ...

Գրեթե բոլորը, բայց ո՛չ սպաները։ 

Որոշեցի համարձակություն ունենալ ու այն կարճ ժամանակահատվածում, երբ զենքը դրվում է զինանոց, վերցնել թուղթ ու գրիչ և խախտել սովորական դարձած սպայական լռությունը։ 

Այդպես ծնվեց «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» գիրքը։

Գիրքն ունի 216 էջ, որում փորձել եմ անրադառնալ թե՛ արևմտյան Հայաստանում եղած ջարդերին, թե՛ արտագաղթի խնդրին, թե՛ Արցախյան առաջին պատերազմին, թե՛ վերջին ժամանակներում վարած մարտերին...

Փորձել եմ մտքերս շարադրել այնպես, որ ընթերցողի համար նյութը հեշտ ընկալելի լինի. բացել եմ ողջ ներաշխարհս ու մատուցել գրքի տեսքով։

Հուսամ լռության այս տեսակ խախտումը իզուր չի լինի։ 

Դե ինչ՝ պատիվ ունեմ։  

Գիրքը պատվիրելու համար գրեք ինձ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր