211652_close_icon
views-count2708 դիտում article-date 22:28 01-03-2021

Վաղ առավոտից նոր շարժակազմով սկսել է աշխատել 99 համարի երթուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Մարտի 1-ից, ինչպեսև քաղաքապետարանը խոստացել էր, 13 նոր ավտոբուսով սկսեց աշխատել 99 համարի երթուղին։ 
 
Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ տեսանյութում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00-ն։
 
Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքն ընդունում է միայն 100 դրամանոցներ։
 
Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն «Բրեյնդ» գործակալությանը և Էդուարդ Քանքանյանին։

Տեսանյութն՝  այստեղ
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր