Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ Աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը»,- գրել է Մարությանը: