211652_close_icon
views-count2120 դիտում article-date 18:50 26-02-2021

ՀՀ նախագահին ներկայացրել ենք մեր պահանջը՝ չստորագրել ԶՈւ ԳՇ պետի ազատման առաջարկը, այսօր նրա ձեռքում է ՀՀ ապագան․ Արմեն Սարգսյանը կոնկրետ որևէ բան չի խոստացել․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։

«Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Մենք նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը»,-ասաց նա։

Անդրադառնալով նախագահի հետ հանդիպման արդյունքին՝ Վանեցյանը նշեց․ «Նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր հստակ պահանջը, ասել է, որ կհանդիպի ԳՇ պետի և ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի։ Բայց եկեք մենք ոգեկոչենք նախագահին, որ նա կայացնի որոշում հանուն ՀՀ-ի»,-հայտարարեց նա։

Վանեցյանն ընդգծեց՝ ԶՈւ ԳՇ պետն ապաքաղաքական պաշտոն է, և քաղաքական նպատակներով նրան աշխատանից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է։ «Մենք ունենք մի տարօրինակ իրավիճակ՝ վարչապետի աթոռին նստած մի մարդ և ԶՈւ ողջ ղեկավար կազմի հայտարարությունը, որ նրանք պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Դա նշանակում է, որ մեր երկիրն այսօր ունի լրջագույն անվտանգային խնդիր, սպառնալիք, և այդ հարցի լուծումը պետք է տա ՀՀ նախագահը»,-ասաց նա։

Անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ Վանեցյանն ասաց, թե իշխանական քարոզչամեքենան փորձում է մանիպուլացնել հանրությանը՝ նշելով, թե այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ «Եթե բանակն ուզեր ռազմական հեղաշրջում անել, արդյո՞ք մենք այսօր փողոցում հավաքված պետք է դեռևս այս պայմաններով պահանջեինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ հայտարարությունը հանրության համար լրջագույն ահազանգ է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մենք կանգնած ենք անդունդի առջև, մեկ քայլ, և հայտնվելու ենք անդունդում»,-հայտարարեց Վանեցյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր