3172 դիտում
23:20 12-02-2020
Մենք որևէ զոհ տալու իրավունք չունենք, ժամանակն է, որ կոնկրետ անձինք, կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն․ Նորայր Նորիկյան. Tert.am
Եթե ժամանակին բանակում գրանցված հանցագործությունների մեղավորները բացահայտվեին և պատասխանատվության ենթարկվեին՝ անկախ իրենց ով լինելուց, ապա այսօր նման պատկեր չէինք ունենա։ Վերջիվերջո այս ամենի դեմն առնել պե՞տք է, թե՞ ոչ։
Այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/02/12/Norikyan/3209266]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց զինվորական իրավունքի գծով մասնագիտացած փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում զինծառայողի մահվան դեպքերի ավելացմանը, այսօր Արցախում երկու զինծառայողների զոհվելու դեպքին և իշխանության, Զինված ուժերի ոչ ճիշտ արձագանքներին։
«Այսօր տարածվեց, որ երկու զոհ ունենք։ Ցավոք, այն իրավիճակը, որում հայտնվել է Զինված ուժերը զորամասերը և այնտեղ տիրող բարքերը, խոսում է այն մասին, որ դա ուղղակի մարտահրավեր է պարտադիր ժամկետային ծառայողների շարքային կազմին։ Այնպիսի ոչ ֆորմալ արժեքային կոդեր են գործում, որոնք վերջնարդյունքում նման ողբերգական դեպքեր են բերում։ Մարդկային առումով սա ճգնաժամ և տագնապ է, որ Զինված ուժերում կա՛մ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում, կա՛մ ձեռնարկվում են ուշադրության, սրտացավության, կանոնադրական հարաբերությունների ոչ պատշաճ մակարդակով»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ նման իրավիճակի առաջնային մեղավորը սպայական կազմն է, որը չի կարողանում զորամասերում տիրող մթնոլորտը կարգավորել։ Նրա խոսքով՝ Զինված ուժերից պետք է արմատախիլ անել արատավոր բարքերը, որը ներկայիս իշխանությունն ու Զինված ուժերը չեն գիտակցում։
«Պարտադիր պետք է դատախազը կարգավորի՞, ինչքան ժամանակ է ահազանգում ենք, որ վերացրեք ոչ կանոնադրական հարաբերությունները, որ Զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծեք, որ Զինված ուժերըը կրթական առաքելություն իրականացնող հաստատություն համարեք»,- նշեց նա և հավելեց, որ ներկայիս Զինված ուժերում թերանում է նման հարցերը կարգավորելու հարցում և քանի նման մթնոլորտ է տիրում՝ Զինված ուժերում ողբերգական դեպքերը կշարունակվեն։
«Բարկացնողն այն է, որ այս ողբերգական դեպքերից հետևություններ չեն արվում, և չեն կարողանում հասկանալ, թե ինչն է ծնել այս հանցագործության տեսակը, որոնք են այս հանցագործության բուժող հանգամանքները»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե որտեղ են մնում իշխանության խոստացած բարեփոխումները, Նորիկյանը հիշեցրեց, որ դեռ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոսք էր տվել, որ 2018-2023 թթ. Զինված ուժերում պետբյուջեից սահմանված գումարներից բացի, ևս 2,5 մլրդ դոլար պետք է ավելացվի և ուղղվի Զինված ուժերի բարեփոխումներին, սակայն իր գնահատմամբ՝ խոստացված աշխատանքները չեն արվել և զուգահեռ տարվող ոչ մի աշխատանք չի իրականացվել։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/12/Norikyan/3209266]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
21:24 19-02-2020
Մարդիկ կոնկրետ փոփոխութուններ են ցանկանում տեսնել և կոնկրետ արդյունք…. Նորայր նորիկյան
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»