8792 դիտում
18:40 26-02-2021
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, հանդիպում է Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել:
Նմանատիպ նյութեր
3803 դիտում
12:41 26-02-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
22760 դիտում
13:57 15-06-2017
Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
Այս բաժնից
529 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
538 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
463 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը