211652_close_icon
views-count8338 դիտում article-date 14:51 26-02-2021

Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների արձագանքները:

«Երեկվա միջազգային արձագանքների թարգմանությունը դիվանագիտականից` մարդկային.

Ռուսաստան. կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միեւնույն է, եւ մենք սիրում ենք ձեզ բոլորիդ:

Եվրոպա. կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույն է։

ԱՄՆ. կտրուկ շարժումներ մի արեք, մեզ, միևնույն է, մենք ձեզ բոլորիդ չենք սիրում։

Թուրքիա. կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին»,- տելեգրամ ալիքում գրել է նա

Նմանատիպ նյութեր