1362 դիտում
13:13 26-02-2021
Բանակցային գործընթացում առանցքային է Արցախի կարգավիճակի սահմանումը․ ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ
Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
13:46 21-04-2014
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Արցախի հակամարտությունը
1264 դիտում
18:10 10-06-2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում առանցքային է ԼՂ կարգավիճակի հարցը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
580 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2056 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել
613 դիտում
18:28 27-11-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ