Փարիզում 20 երկրների արտգործնախարարներ կքննարկեն ԻՊ-ի դեմ հետագա գործողությունները
Փարիզում հավաքվել են 20 պետությունների արտգործնախարարներ, որպեսզի քննարկեն Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հետագա գործողությունները:
Բանակցություններին պետք է մասնակցեր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, որը հեծանվից ընկնելու և ոտքը կոտրելու պատճառով հրաժարվել է Փարիզ մեկնելուց: