211652_close_icon
views-count15983 դիտում article-date 17:35 25-02-2021

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար. «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սովորական սրիկա է

News.am-ը գրում է. Լսել եմ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե իրենք կարող են կրակել: Նա սովորական սրիկա է եւ ուրիշ ոչինչ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ Քոչարյանը չի կողմնորոշվում՝ որ դաշտում է ինքը: «Ես վաղուց եմ նրան ճանաչում: Նա դժբախտ մարդ է եւ վախկոտների վախկոտը: Նա ռազմաճակատում չի եղել, համազգեստ է հագել, բեղեր պահել եւ կարծում է, թե լավ տղա է: Չնայած 1992 թվականին որոշակի օգուտ բերել է բանակին»,-հավելեց նա: 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Ով մտածում է շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածի, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր