211652_close_icon
views-count1708 դիտում article-date 20:59 17-05-2021

 Տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը

Այսօր՝ մայիսի 17-ին,   տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը:

Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:

Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:

Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:
 
 

Նմանատիպ նյութեր