211652_close_icon
views-count6302 դիտում article-date 14:23 25-02-2021

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավարության` Փաշինյանի հրաժարականի պահանջը

ՌԴ ԱԳՆ-ում  ria.ru-ին տված մեկնաբանության մեջ, անդրադարձել են Հայաստանում առկա իրավիճակին՝ այն անվանելով Հայաստանի ներքին գործը:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան Հայաստանում իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, իրավիճակը անվանել է «հանրապետության ներքին գործը» և ասվածին այլ մանրամասներ չի ավելացրել:

Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր