211652_close_icon
views-count30321 դիտում article-date 22:58 24-02-2021

Երևանում փետրվարի 22-ը կարելի է հայտարարել Lexus-ների թալանման օր. թալանվել են մի քանի Lexus-ներ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանելու  մի քանի  դեպքեր են տեղի ունեցել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեոյի փողոցում անհայտ անձը կամ անձինք գողացել են Գարեգին Ս.-ին պատկանող  Lexus  մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Նույն օրը Փարպեցի փողոցում  գողացել են Բենիամին Կ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի   կողային հայելու ապակին, իսկ նույն օրը Պարոնյան փողոցում գողացել են Աննա Գ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Նույն օրը Էրեբունի վարչական տարածքի Գլինկայի փողոցում թալանել են  Նաիրա Հ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Նշված բոլոր գողության փաստերով   ոստիկանության  տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր