889 դիտում
20:06 24-02-2021
ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը
Այսօր՝ փետրվարի 24-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելեձեին: Տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։
Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ:
Դեսպան Սագանելեձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:
Նմանատիպ նյութեր
841 դիտում
21:00 20-04-2023
Արցախի թեմի առաջնորդը քննարկել է ռուս-հայկական հոգևոր կապերի ամրապնդման հարցերը
1778 դիտում
19:05 18-08-2021
Հակոբ Արշակյանը ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա ծրագրերը
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան