Հայ ըմբիշների նոր ստուգատես Կիևում
Եվրոպական երկրների ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների մարզիչների համար ընտրական նշանակություն կունենա փետրվարի 25 –ին Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկելիք միջազգային ավանդական մրցաշարը: Մարտական կազմերով կմասնակցեն այդ ստուգատեսին թիմերը, նրանց թվում ՝ մեր պատվիրակները:
Երևան – Կիև չվերթով Հայաստանի ըմբիշներն այսօր գիշերը կմեկնեն մրցավայր: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Կարեն Զուրաբյանին / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին / 61 կգ/, Գևորգ Թադևոսյանին / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին, Վարուժան Կաջոյանին, Արման Անդրեասյանին / երեքն էլ ՝ 74 կգ /, Արման Ավագյանին / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին / 86 կգ /, Մարզպետ Գալստյանին / 92 կգ / և Հովհաննես Մաղաքյանին / 125 կգ/:
Հունահռոմեականների ղեկավար Էդվարդ Սահակյանը թիմում ընդգրկել է Ռուդիկ Մկրտչյանին / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանին , Արմեն Մելիքյանին / երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյանին / 63 կգ /, Կարեն Ասլանյանին, Սլավիկ Գալստյանին / երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյանին / 72 կգ /, Կարապետ Չալյանին , Վարուժան Գրիգորյանին / երկուսն էլ ՝ 77 կգ /, Արտավազդ Վարդանյանին / 82 կգ /, Արթուր Ալեքսանյանին, Արթուր Շահինյանին / երկուսն էլ ՝ 97 կգ /, Դավիթ Օվասապյանին / 130 կգ /:
Ըստ էության մրցաշարը լուրջ ուղղումներ կկատարի հավաքականների կազմերում: Արդյունքում` Բուդապեշտում մարտի 18 - ից իրար հաջորդող ըմբշամարտի երկու ոճերի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային ստուգատեսներում մարզիչները պայքարող մարտիկների կուղեկցեն մրցագորգ: