1550 դիտում
11:28 22-02-2021
Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է․ Էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։ Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Միության անդամները կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքը։
Նախարարը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի։ Նա նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացման հարցերով պարբերաբար քննարկումներ է ունենում տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Արդյունքում ուրվագծվել են հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ։ Նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ նախարարը հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։
Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։
«Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- հանդիպման ավարտին ասել է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը։
Պայմանավորվածության համաձայն՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։

Նմանատիպ նյութեր
1049 դիտում
16:19 13-06-2015
Իրանը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունի
1934 դիտում
20:40 10-02-2017
Տուրիզմի ոլորտը զարգացնելու համար պետք են նոր գաղափարներ. Սփյուռքի նախարար
Այս բաժնից
496 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
673 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը