Իրանը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունի
Իրանը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարային ծրագրեր ունի, «Սեդա» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Մենք մտադիր ենք կառուցել հեռանկարային տնտեսական հարաբերություններ ռուսների հետ և այդ պկանները վերաբերում են Ռուսաստանի հետ ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական համագործակցությանը և բավականին լուրջ են»,-նշել է իրանցի նախարարը:
Բացի նշված ոլորտներից՝ Զանգանեն նշել է երկաթուղային հաղորդակցության բնագավառը, որում Իրանը մեծ հետաքրքրություններ ունի համագործակցելու Ռուսաստանի հետ:
Նշենք, որ երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական ընկերությունների կողմից իրանական նավթի առաքման շուրջ: Համաձայնագրով նախատեսված է, որ Ռուսաստանը օրական 500 հազար բարել նավթ կգնի: