211652_close_icon
views-count5830 դիտում article-date 19:27 21-02-2021

Արմեն Աշոտյան. Երկար տարիների նիրհից հետո հայ ժողովուրդը փրկության հույս ստացավ Արցախով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Արցախյան շարժումը դարձավ Քրիստոսի տարիքին՝ 33։
Սակայն սիմվոլիզմը ոչ միայն թվերի, այլեւ բովանդակության մեջ է։

Երկար տարիների նիրհից հետո հայ ժողովուրդը փրկության հույս ստացավ Արցախով։
Արցախն, ինչպես մեր Փրկիչը, ամոքում էր ցավերը եւ բուժում ազգի խոցերը։

Ինչպես Արցախին, այնպես էլ Քրիստոսին, ոմանք ատում էին ու փորձում ոչնչացնել։
Արցախն, ինչպես Փրկիչը, խաչվեց մեր մեղքերի համար։

Վստահ եմ, որ Արցախը նույնպես հարություն է առնելու ու Քրիստոսի պես դառնա հայ ազգի փրկության ճանապարհը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր