Արմեն Սարգսյանը խոստացավ ներդնել իր երկար տարիների գիտելիքը, փորձառությունն ու ողջ եռանդը
Քիչ առաջ ԱԺ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը արդյունքների հրապարակումից հետո իր շնորհակալությունը հայտնեց պատգամավորներին՝ քվեարկության համար և ասաց. «Շնորհակալ եմ բոլոր կողմ և դեմ քվեարկողներին։ Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս և ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին ու մեր ողջ ժողովրդին»:
Հավելեց, որ ակնկալում է նրանց աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան և Սփյուռք։
Հիշցնենք, որ քվեարկության՝ 90 կողմ և 10 դեմ ձայներով Ա. Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։