211652_close_icon
views-count1944 դիտում article-date 12:32 21-02-2021

Մարտնչել է արիաբար՝ փրկելով տասնյակ զինվորների կյանքեր. Հերոսապատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

#Հերոսապատում

Արտյոմ Բաբայան Հովիկի,19 տարեկան,ժամկետային զինծառայող
Ծառայել է Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում։  Եղել է  բուժակ, կրտսեր սերժանտ։  Մարտնչել է արիաբար՝ փրկելով տասնյակ զինվորների կյանքեր։ Անմահացել է հոկտեմբերի 15֊ին:

Զրուցել ենք հերոսի քրոջ՝ Աստղիկ Բաբայանի հետ։

Ինչպիսի՞ն էր Արտյոմը մանկության տարիներին

—Արտյոմը մանկության տարիներին շատ ճարպիկ,աշխույժ և չարաճճի երեխա էր։ Ընտանիքի երրորդ` ամենասպասված զավակն էր։ Միջնեկ քրոջ ՝ Աստղիկի հետ Արտյոմը շատ չարաճճիություններ  էր  անում։ Կռիվ-կռիվ խաղալուց մինչև տանը` պայթուցիկներ պայթեցնել։ Դասարանում առանձնանում էր մի տղա`Արտյոմ Բաբայան անուն, ազգանվամբ։ Ուսուցիչները և՛ սիրում էին նրան, և՛ բողոքում նրանից։Ակտիվությանբ միշտ աչքի էր ընկնում։ Փոքրուց կենդանասեր էր,պահել է կրիա,թութակ,ձկներ։

Կյանքը Արտյոմից հետո և առաջ

—Արտյոմից հետո չկա կյանք․․․ Կան միայն հիշողություններ, որ լցնում են դատարկությամբ պարուրված հոգիս։ Եղբորիցս հետո չկա հայրենիք ,տուն, որտեղ ես ինձ ապահով ու հանգիստ կզգամ։Ես կորցրել եմ խաղաղությունս։  Արտյոմի հետ սիրտս ու հոգիս այնքան խաղաղ էր,հանգիստ։Նրա հետ կյանքս փառավորապես համեմված էր հույսով ու մաքրությամբ,իսկ սիրտս ՝սիրով։Իր հետ անհնարինը դառնում էր հնարավոր։

Ամենահիշարժան ակնթարթը, որ միասին ապրել եք

—Արտյոմի հետ ապրած ամեն օրը,ժամը, վայրկյանը հիշարժան էր։ Բայց ամենատպավորիչը թերևս իր երդմնակալության օրն էր,երբ երդվեց հայրենիքի համար չխնայել ոչինչ,նույնիսկ՝ կյանքը։ Ինչպես միշտ՝ երդմանը հավատարիմ մնաց։

Լինել հերոսի քույր

—Լինել հերոսի քույր նշանակում է քո մեջ կրել հերոսիդ ոգին ու ուժը, Լինել իր նպատակների և գաղափարների կրողն ու շարունակողը։ Լինել աշխարհի ամենահպարտը։

Արտյոմի սիրելի անկյունը

—Արտյոմի սիրելի անկյունը, որտեղ ինքը հանգիստ և խաղաղ էր, իր տունն էր։

Եթե նա գար

—Եթե նա գար` ես նորից կժպտայի, կապրեի, կխաղաղվեի, և օդս այսքան ծանրացած չէր լինի հիշողություններով։

Հարցազրույցը՝ Հաս Չախալյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր