211652_close_icon
views-count116314 դիտում article-date 22:55 15-04-2016

Փառք ու պատիվ բժիշկներին, ովքեր Արցախում կրակոցների կարկուտի տակ հավատարիմ մնացին Հիպոկրատի` իրենց տված երդմանը` բազմաթիվ կյանքեր փրկելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ թշնամի ազերի ստահակ բորենիների դեմ պայքարում էին նաև բժիշկներն ու բժշկուհիները: Նրանց մի ձեռքում բժշկական ճամպրուկն էր, մի ձեռքում` ավտոմատը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ առյուծ հայ զինվոր տղաների կյանքեր փրկվեց սպիտակ խալաթավորների, տվյալ դեպքում` Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգում, հիվանդանոցներում աշխատող պրոֆեսիոնալ ու մարդկային հատկանիշներով օժտված բժիշկների և բժշկուհիների շնորհիվ: Հիրավի ճիշտ է ասված` եթե ուզում ես մարդուն ճանաչես, ապա նրա հետ պետք է ճանապարհ անցնես, կամ սեղան նստես: Այս դեպքում` մեր բժիշկների և բժշկուհիների հետ կարող ես և’ ճանապարհ գնալ և’ սեղան նստել: Փառք ու պատիվ նաև նրանց: Ջեբրայիլի զինվորական հոսպիտալում հսկայական աշխատանքներ են կատարել նշված անձինք. [color=#EF2929] Վահան Ոսկանյան, հոսպիտալի հրամանատար, Էրիկ Պետրոսյան, հոսպիտալի բուժական գծով տեղակալ, Գագիկ Հակոբյան, հոսպտալի թերապեվտի բաժանմունքի պետ, Յուրի Պետրոսյան, հոսպիտալի վիրաբուժական բաժնի պետ, Արամ Նավասարդյան, հոսպիտալի ինտենսիվ թերապեվտիայի և անզգայացման բաժնի պետ, Բժիշկներ` Արմեն Գասպարյան, Նորիկ Ճղրիկյան, Արթուր Թովմասյան, Դավիթ Փտուկյան, Արթուր Ավագյան, Հրաչ Սիմոնյան, Արա Հակոբյան, Էդգար Վարոսյան, Հայկ Հարությունյան: Իսկ Ստեփանակերտի հիվանդանոցներում աշխատել են տեղի բժիշկները: Առաջին իսկ պահից Ստեփանակերտի իրենց գործընկերների հետ են եղել Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի մեծ թվով բժիշկներ, իսկ Հայաստանի և Արցախի նախկին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը առաջնագծում սպիտակ խալաթը փոխարինել էր զինվորական համազգեստով և հենց տեղում իր գործընկերների հետ բժշկական օգնություն էին ցուցաբերում ոչ միայն վիրավոր զինվորներին ու պայմանագրային ծառայողներին, այլ նաև թուրք բաշիբոզուկների կրակոցների հետևանքով վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչներին:[/color] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+

Նմանատիպ նյութեր