211652_close_icon
views-count1947 դիտում article-date 11:27 27-02-2021

«Միացե՛ք, մեր պահանջն այլընտրանք չունի». այսօր՝ ժամը 15։00-ին ԱԺ-ի դիմաց տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։

Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր