211652_close_icon
views-count73188 դիտում article-date 18:29 20-02-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-3302-ը. վերջինս կողաշրջվել է, Mercedes-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
 
Ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 26-ամյա Էլբակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և  30-ամյա  Կարեն Շ.-ի վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էլբակ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ Կարեն Շ.-ն՝ Գյումրում բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ավետիսյանն ու Նաիրի Գասպարյանը:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ԳԱԶ-ը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և վերածվել մետաղե ջարդոնի:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր