211652_close_icon

Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ չեն թաքնվում որևէ մեկի թիկունքում ու հայտարարություններ անում. Արթուր Վանեցյան. Tert.am

views-count6431 դիտում article-date 17:42 20-02-2021
Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը չեն կարող լինել կեղծ օգտահաշվի կառավարողները, բացի այդ ամեն դեպքում այդ օգտահաշիվը, ինչպես տեսանք, շատ ակտիվ գործում է: Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ չեն թաքնվում որևէ մեկի թիկունքում ու հայտարարություններ անում, հայտնում է Tert.am-ը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավալի է իր համար խոսել ԱԱԾ-ի մասին, գիտի՝ ինչ մարդիկ են աշխատում այնտեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ կառույցում կա մարդկանց փոքր խումբ, ովքեր կատարում են այս իշխանության հրահանգները: Սակայն Վանեցյանը հույս հայտնեց, որ դա շուտով կլուծվի և Ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի անվտանգության խնդիրներով:

Հարցին, թե հրապարակում կա, որ Վանեցյանն էլ ֆեյքերի բանակ ունի, Վանեցյանն ասաց. «Դրանք կեղծ պնդումներ են և անգամ դա մեկնաբանելն անիմաստ գործ է»:

Պատերազմի վերաբերյալ Արթուր Վանեցյանն ասաց՝ պետք է հարուցվեն քրեական գործեր, և հարցին էլ, թե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ իրեն տեղեկություն տրվել է 5 մլրդ դոլարի վերաբերյալ, որը պետք է փոխանցեր Փաշինյանին, Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ ինձ հայտնի տեղեկությունները ես կոռեկտ չեմ համարւմ հրապարակայնացնել»:

Նմանատիպ նյութեր