211652_close_icon
views-count30453 դիտում article-date 20:38 19-02-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ամեն օր զեկուցվում է հանրապետությունում հայտնաբերված զենք-զինամթերքների մասին. Արարատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկով» գնդացիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջին ամիսներին  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյաի կարգադրությամբ ՀՀ ոստիկանպետի  1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հսկողությամբ ոստիկանության մարզային վարչություններն ու տարածքային  բաժինները ակտիվ պայքար են սկսել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ոստիկանության ծառայողները ամենօրյա բացատրական աշխատանքներ են կատարում քաղաքացիների հետ, ովքեր եթե ունեն ապօրինի զենք-զինամթերք, ինքնակամ հանձնեն ոստիկաններին,  այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից, եթե, իհարկե, այդ զենքերը չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքում:

Այսօր՝ փետրվարի 19-ին,  ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ. Գրիգորյանի գլխավորությամբ, կանխարգելիչ բացատրական աշխատանքներ են իրականացրել  որի արդյունքում ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Արարատի բաժին, ով հայտնել է, որ  ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին և  վերադառնալով պատերազմից, զենք և զինամթերք է  բերել:

Քաղաքացին հայտնել է, որ Արարատ քաղաքի գերեզմանատանից դեպի աղբանոց տանող ճանապարհի աջակողմյան հատվածում զենք–զինամթերք է թողել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված վայր մեկնած ոստիկանության Արաարտի բաժնի օպերատիվ խուբը որոշ հատվածներում փնտրելուց հետո հայտնաբերել են «Կալաշնիկով»-ի 1 հատ գնդացիր («ՊԿ»),  7.62 մմ տրամաչափի գնդացրի երկաթյա պահեստատուփ, որի մեջ եղել է  90 հատ փամփուշտ՝ ամրացված երկաթյա ժապավենի վրա և  1 հատ «ԲՌ» Մ75 գրառմամբ նռնակ իր պայթուցիչով: 

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր