33848 դիտում
22:23 13-07-2021
Հանրապետությունում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ դրվել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանի հսկողության տակ․ Էրեբունու ոստիկանները հերթական ինքնաձիգն են հայտնաբերել
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանությունն իրականացրել է հսկայածավալ աշխատանքներ հանրապետությունում ապօրինի զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ։
Աշխատանքների իրականացումը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ դրվել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ինչպես նաև՝ մարզային վարչությունների պետերը կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկություններ են ներկայացնում Ա․ Հովհաննիսյանին, վերջիսն էլ՝ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին։
Աշխատանքներ են տարվում ոչ միայն օպերատիվ տեղեկություներով ստացված զենք-զինամթերքի գտնվելու վայրերի մասին, այլ նաև քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները բացատրական աշխատանքներ են կատարում քաղաքացիների հետ, ովքեր էլ կամավոր ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացնում իրենց մոտ եղած զենք-զինամթերքը։ Ու եթե պարզվում է, որ ներկայացվածը երբևէ չի օգտագործվել հակաօրինական գործողություններում, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 13-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևանի բնակիչ Ա․ Սարուխանյանի մոտ, հնարավոր է, զենք-զինամթերք լինի։
Անցկացված բացատրական աշխատանքի արդյունքում այսօր Ա․ Սարուխանյանը ինքնակամ Էրեբունու ոստիկանություն է ներկայանում և ոստիկաններին հանձնում մեկ հատ ԱԿՄ-74 տեսակի ինքնաձիգ, 144 հատ 5․45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, 60 հատ 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի 2 հատ դատարկ փամփուշտատուփ։ Վերջինս հայտնել է, որ այդ ամենը հայտնաբերել է իրենց տան նկուղում, մաքրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը պատկանում է նրա հանգուցյալ հորը, ով Արցախյան առաջին պատերազում մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+