211652_close_icon
views-count1218 դիտում article-date 16:56 19-02-2021

2021-ին ԵԱՀԿ-ի աջակցությամբ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ փետրվարի 19-ին, տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․-ի  ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծվել են 2021թ․ անելիքները։

«2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները եւ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում ունեցավ...

Posted by ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով on 2021 թ. փետրվարի 19, ուրբաթ

Նմանատիպ նյութեր