Վրաստանի դատական համակարգում բարեփոխումներ կիրականացվեն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը երկրի արդարադատության համակարգում բարեփոխումներ կիրականացնի:
Ղարիբաշվիլին նշել է, որ նպատակն է համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելը: Նրա խոսքով՝ դա իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկն է: Նա կոչ է արել Վրաստանի ոչ կառավարական շահագրգիռ կազմակերպություններին միանալու աշխատանքային խմբի գործունեությանը:
«Կարևորը, որ ձևավորվի ինստիտուցիոնալ կայուն մոդել, որի շրջանակներում կապահովվի դատախազների չեզոքությունը և կպահպանվեն հաշվետվողականության սկզբունքները»,-նշել է Վրաստանի վարչապետը: