1948 դիտում
14:05 11-05-2017
Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստում Կարեն Կարապետյանն անդրադարձել է կրթական համակարգի բարեփոխման խնդիրներին և հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում, և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում»:
Այդ նպատակով վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը:
ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
16:56 19-02-2021
2021-ին ԵԱՀԿ-ի աջակցությամբ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում
1391 դիտում
15:31 08-07-2021
Դատավորների թվի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց. Փաշինյան
1453 դիտում
18:51 03-10-2024
ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների համագումարում
Այս բաժնից
1123 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1168 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
892 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան