Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։
Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում վարակի տարածումը կանխելուն։
Այս պարագաների տրամադրումը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով․ ԱՄՆ դեսպանատուն
2021.02.19 16:06



Տեսանյութ
Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ ԱՄՆ դեսպանության Ռազմական...
Posted by U.S. Embassy Yerevan on 2021 թ. փետրվարի 19, ուրբաթ
