211652_close_icon
views-count928 դիտում article-date 11:04 28-01-2023

Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել բանակին, լինել հայ զինվորի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.

«1992թ․ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրով հունվարի 28-ն ամրագրվեց որպես Հայոց Բանակի օր։

Մեր բանակը հայ ժողովրդի հավաքաքան երազանքների և աննահանջ կամքի ծնունդն էր՝ անկախ պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգ ապագա ունենալու երաշխիքը։

ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման ակունքներում ոչ միայն Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական տասնյակ ջոկատների ներդրումն է, այլև համայն հայության՝ Հայոց Բանակ ունենալու նվիրական երազանքը։

Կոփվելով 1992-94 թթ․ ազատագրական հերոսական մարտերում, անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշմանուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։

Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։

Ապազգային ուժերի, ձախողված վարչախմբի և օտարահպատակ կառավարիչների ազգակործան հանձնառությունների թիրախում՝ ազգային այլ արժեքների կողքին, բացահայտորեն նսեմացվում  և կազմաքանդվում է Հայոց Բանակը՝ մեր նվիրական ձեռքբերումը, մեր լինելիության երաշխիքը։

Այս բարդագույն իրավիճակում, երբ թշմանու ցեղասպանական նկրտումներն ակնհայտ են, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ խոցված է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրում ամրագրել բռնատիրությունը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին։

Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարդադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուժել Հայոց Բանակի դիտավորյալ կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի երաշխիքը։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»։

Նմանատիպ նյութեր